
Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները և ներկայացնել համապատասխան առաջարկություն
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կարեն Կարապետյանը նախ և առաջ անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին. «Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք»,- եզրափակել է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել