
Պետպատվերով մատուցվող ծառայություններն առաջին անգամ ֆինանսավորվել են էլեկտրոնային համակարգի տվյալներով
Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։
Այսպիսով` պետական պատվերի իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։
Հիշեցնենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում:
Մեկնաբանել