HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչո՞ւ են մերժում Սամվել Ալեքսանյանին

Բանից պարզվում է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տարիների շարունակ դիմում է ամերիկյան դեսպանությանը` վիզա ստանալու նպատակով, բայց առ այսօր նրան այդպես էլ վիզա չեն տրամադրել: Ընդ որում` պրն Ալեքսանյանն ինքը մերժման պատճառը չգիտի և խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել դեսպանությանը:

«ՉԻ»- Մի կողմից, իհարկե, լավ է, որ ԱՄՆ իշխանությունները չեն խրախուսում կապիտալի արտահոսքը Հայաստանից: Մյուս կողմից էլ, սակայն, ակնհայտ է, որ նրանք դա անում են սեփական տնտեսական շահերը հաշվի առնելով: Վերջին հաշվով` մեծ է հավանականությունը, որ այդ պատմական այցից ամիսներ անց Ամերիկայում կհայտնվեն, ասենք, «Ֆորտ» մակնիշի ավտոմեքենաներ, «Ջեք Դանիելյան» վիսկիներ և այլ «շփոթության աստիճանի նմանեցված» ապրանքատեսակներ: Այնպես որ, ԱՄՆ իշխանությունները պարզապես իրենց ներքին շուկան են պաշտպանում: Վերջին հույսն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրավիրի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` օրնսդրական ոլորտում պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալու ակնկալիքով:

 

 

Մեկնաբանություններ (1)

Artur
esi verjner, Fort:))))))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter