HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեհրանում կայացել են ԵԱՏՄ-ԻԻՀ բանակցությունները

Հունիսի 13-ից 14-ը Թեհրանում կայացել են ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններն ու խորհրդակցությունները, որին մասնակցել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատվիրակությունը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են նաև համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter