«Հրապարակ». Վարդանիկը` հանուն հայկաձորցիների
Գյումրիի աստվածավախ քաղաքապետ Վարդանիկը ոչ միայն իր ղեկավարած քաղաքի բնակչության հոգևոր պահանջմունքների բավարարմամբ է մտահոգ, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների: Նա որոշել է մեր արտաքին սահմանը մի քիչ այն կողմ տանել, որպեսզի Հայկաձոր գյուղի բնակիչները կարողանան հաճախել իրենց եկեղեցին:
Բանն այն է, որ եկեղեցին գտնվում է սահմանի վրա, և սահմանապահ կոմունիկացիաներն անցնում են գյուղի և եկեղեցու միջով. գյուղացիները զրկված են եկեղեցի այցելելու հնարավորությունից: Վարդան Ղուկասյանը որոշել է բանակցել սահմանապահ զորքերի հետ, որ այդ հատվածում փշալարերը մի քիչ այն կողմ տանեն:
Ռուսական զորքերի հրամանատարությունը նախնական համաձայնություն է տվել: Ղուկասյանը նաև Էջմիածին է գնացել և խնդրել կաթողիկոսին այս գործի քավորը դառնալ: Եկեղեցին նորոգման կարիք ունի, և քահանա պետք է նշանակվի: Էջմիածինն էլ է նախնական համաձայնություն տվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել