
Հրդեհ Երվանդ Քոչար փողոցում (լրացված)
Հունիսի 16-ին` ժամը 09:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի շքամուտքի խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Այրվել են կենցաղային իրեր (4 քմ): Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 2006 թ. ծնված Ք. Գ.-ին (ականատես): Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել