HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Այսօր` տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter