
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 14-ին հաղորդվել էր Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում Լևոն Խ.-ի կողմից վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով 1937 թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանին և 2014 թ. ծնված Սերյոժա Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Հունիսի 16-ին` ժամը 13-ին, Ծաղիկ Գրիգորյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մահացել է երեքամյա ՍերյոժաԳ․-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել