HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4800 երեխա կմասնակցի մեկնարկող ամառային հանգստի ծրագրին

Վարչապետի որոշման համաձայն՝ 2017 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4800 երեխաների ամառային հանգստի ծրագիրը՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով:

Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված  ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանի նախագահությամբ գործող հանձնաժողովն արդեն հաստատել է 4800 երեխայի  բաշխումն ըստ ՀՀ մարզերի: Ամառային ճամբարներին կմասնակցեն նաև երեխաներ Արցախից և Ջավախքից:

Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Աղբյուր ԼԱՎԱ» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ճամբարներում: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման ն զարգացման նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter