HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չկցագրված եւ զինծառայությունից խուսափող պատանիներ` Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզում 2010թ. անօրինական կարգով զորակոչի եւ տարկետման որեւէ դեպք չի գրանցվել, սակայն մտահոգիչ է համայնքներում չկցագրված պատանիների թիվը:

Մարզում կա 1840 չկցագրված պատանի, որոնք բացակայում են հանրապետությունից: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նրանց տվյալները փոխանցվել են ոստիկանություն ու գլխավոր դատախազություն:

Կառավարության 27.05.2010թ. Ն 657 որոշմամբ ՏԻՄ մարմիններում եւ ուսումնական հաստատություններում զինապարտների գրանցամատյանում արված գրառումների հիման վրա յուրաքանչյուր տարվա մինչեւ սեպտեմբերի 15-ը կազմվում են ցուցակներ, եւ համայնքի ղեկավարները դրանք պարտավոր են ներկայացնել տարածքային զինկոմիսարիատներ:

Կառավարության նշված որոշումից հետո Արագածոտնի մարզում 12 համայնք որեւէ տվյալ մինչ օրս չի ներկայացրել զինկոմիսարիատ: 340 չկցագրված պատանի կա միայն Աշտարակ քաղաքում, Թալինում՝ 84, իսկ Կարբիում՝ 34:

Ինչպես երեկ՝ մարզխորհրդի նիստի ժամանակ, տեղեկացրեց մարզի զինկոմիսարիատի առաջին բաժնի պետ պրն Մեջլումյանը, Արագածոտնի մարզում 2010թ. 14 պատանիների նկատմամբ հարուցվել են քրական գործեր, քանի որ նրանք խուսափել են զինվորական ծառայությունից:

Մեկնաբանություններ (2)

Ara
Պրն Մեջլումյանը թող մի հատ իրա պարտականությունները ճիշտ կատարի նոր ուրիշների մասին խոսա, ոնց որ խաբար չի թե էտ խուսափող պատանիներին օվ է միջնորդել տարկետում ստանալ, կամ չկցագրվել: Հազիվ ծառայությանը ոչ պիտանի երեխեքին զինակոչի բանակ, որ մնացածին պահի:
Գոհար, զինվորի մայր
Եթե այդ ընտանիքներն հավերժ հեռացել են հայրենիքից դեռ 10-15 տարի առաջ, նրանց զավակները հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, ավելին ծառայել են` տեղի զինված ուժերում, արժե նմանների նկատմամբ հետախուզում հայտարարել? ու պարտադրել, որ 1 միլիոն 800 հազար դրամ վճարեն ՀՀ Պն բյուջե...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter