Պայթյունի հանգամանքները դեռևս անհայտ են
Երեկ` ժամը 9.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Նար-Դոսի փողոցում կայանված ավտոմեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 9.30-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված պայթուցիկ սարքի միջոցով պայթեցրել և վնասել է նշված վայրում հետընթաց շարժվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը: Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել