HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոթովենցի 3 շենքի բակի կանաչ տարածքը աճուրդում վաճառվել է 12մլն դրամով

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք․ 

«Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9  հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում և սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է 12մլն դրամ:

14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ Թոթովենցի 3/9 հասցեն չկա այն դեպքում, երբ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017թ. ծրագրում գրված է.

21. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում` 1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ  անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

45. 2017 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ  գույքը, դրա բաժինը:

Խնդրում եմ  պարզաբանել, թե  արդյո՞ք կայացել է Նոր Նորքի 3/9 տարածքի աճուրդ, ե՞րբ է այն կայացել, կա՞ արդյոք   վերոնշյալ հասցեն 14.02.2017թ. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ և Երևանի 2005-2020թ.թ. հատակագծում ի՞նչ է եղել այդ տարածքի նպատակային նշանակությունն:

Խնդրում եմ տրամադրել  աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, եթե այն կայացել է, սեփականաշնորհման  և  շինթույլտվության փաստաթղթերի  պատճեները:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter