HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով գողության, պաշտոնեական անփութության դեպքերով հարուցվել է քրեական գործ

 Հայաստանի Հանրապետության նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ֆինանսների նախարարությունից, ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014թթ. պետության և պետության մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50.090 մետր ընդհանուր երկարությամբ d=820-920 մմ տրամագծով Կամենկա-Վանաձոր խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման և օտարման գործընթացների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6.819 մետր՝ 164.678.850 դրամ արժեքով խողովակաշարի պակասուրդ, իսկ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։ 

Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter