
ՃՈ-ի հաշվառման-քննական ստորաբաժանումներն այս պահին չեն կարող սպասարկել քաղաքացիներին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետևանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել