
Տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին 6.4%-ով աճել է
Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 6.4%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական հրապարակումից։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Հունվար-ապրիլին աճը կազմել էր 5.7%, ինչը ցույց է տալիս, որ հունվար-մայիսի կտրվածքով աճի տեմպն արագացել է։ Դրան նպաստել է մայիսին գրանցված ակտիվությունը. միայն այդ ամիս, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 8.9%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսին ևս գյուղատնտեսության և շինարարության ծավալները շարունակել են նվազել։ Իսկ աճն ապահովել են արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը։ Արդյունքում տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով ունենք հետևյալ պատկերը.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 625 մլրդ դրամ, որը 2016թ.-ի հունվար-մայիսի համեմատ, աճել է 14.4%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրությունը՝ 176.6 մլրդ դրամ, անկումը՝ 3.5%, շինարարությունը՝ 78.6 մլրդ դրամ, անկումը՝ 12.1%, առևտրաշրջանառությունը՝ 894.5 մլրդ դրամ, աճը՝ 12.8%, ծառայությունների ծավալը՝ 524.7 մլրդ դրամ, աճը՝ 11%։
Մեկնաբանել