HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «Մեր Գյուղը» խորագրով փառատոն կազմակերպելու առաջարկը

Հունիսի 20-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել  ամենամյա փառատոն – տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։

Հանդիպումն անցկացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկմանը  մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։

«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութային առանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,-իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր - հեկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը,  որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:

«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը  ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել  է  «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter