Ձի գողացողը հայտնաբերվել է
Երեկ՝ ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մի բնակչի ձին՝ պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ երիտասարդը դեկտեմբերի 2-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մեկ այլ բնակչի ձին, սակայն մի քանի օր անց վերադարձրել է: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել