HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է ծխատարի անկումը

Հունիսի 20-ին՝ ժամը 19:57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ չգործող կաթսայատան ծխատարը (մոտ 30մ բարձրությամբ և 1մ տրամագծով) թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է ապամոնտաժել:

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է վերամբարձ կռունկ: Ժամը 02:30-ին փրկարարները ծխատարն անվտանգ իջեցրել են (ապամոնտաժել):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter