HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի արկակոծած սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանք (լուսանկարներ)

Մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանք կատարելու նպատակով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 20-ին այցելել են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղեր: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը։

Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Այս ամենը հաստատում են, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ:

Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ միջազգայինհամապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:

Տավուշի մարզ այցելության ընթացքում պաշտպանը ծանոթացել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներին, որոնք վերաբերել են առավելապես սոցիալական ապահովության իրավունքին: Դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter