HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Փայփեր» ընկերության փոխնախագահին և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրենին

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 21-ին, հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին: Այս մասին տեղեկացնում է քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել է «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի:

«Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն առաջարկեց»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter