
Դավիթ Հովհաննիսյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Այս մասին «Հետք»-ին հայտնեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը։ Հովհաննիսյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել է Վերաքննիչ դատարանը։ «Վերաքննիչ բողոք էի ներկայացարել, որ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինվեր կալանավորումը։ Դատարանը այն թույլատրելի համարեց, բավարարեց իմ բողոքը և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց», - նշեց Արսենյանը։
Փաստաբանը չի թաքցնում, որ սպասում էր դատարանի այս որոշմանը։ «Էլ տեղ չկար», - կատակեց Արսենյանը։
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը նախորդ տարվա հուլիսի 30-ին իր բնակարանից բերման էր ենթարկվել, այսուհետ քննչական կոմիտեում ձերբակալվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, մասնավորապես՝ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու համար։
Մեկնաբանել