HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտական գործողությունների մասնակիցների կարգա­վիճակով զբաղվող հանձնաժողովին դիմումների ներ­կայացման վերջնաժամկետ է սահման­վել

Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգա­վիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին քաղաքացի­ների դիմումների ներ­կայացման վերջնաժամկետ է սահման­ված մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայն 2013 թվա­կա­նի հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամա­վորականի կարգավիճակի մա­սին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27  N 778 որոշմամբ սահմանված կարգի` 1989թ.-ից մինչև 1994թ. մայիսի 12-ը ՀՀ պաշտպանության մար­տական գործողություններին 90 օր և ավելի մասնակցած, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավի­ճակների նախարարու­թյունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համակարգե­րում մինչև 2014թ. գործունեություն իրականացրած գերատեսչական հանձնաժողովների կողմից մարտական գործողու­թյունների մասնակցի կարգավիճակ ստացած անձինք անհրաժեշտ բոլոր փաս­տաթղթերը մինչև վերը նշված ժամկետը կարող են ներկայացնել  ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանու­թյան վար­չություն` անձամբ, կամ տա­րածքային զինվորական կոմիսարիատների և վետերանական կազմակերպությունների միջոցով:

Վերը նշված ժամկետի լրանալուց հետո բացառություն կարվի միայն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում /2014-ից 2017թ.թ./ Հայաստանի Հանրապետությունից բացակայած և բացակայության փաստը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter