
Քարաթափում Գորիս-Մեղրի ավտոճանապարհին
Այսօր` ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղաջրերը Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ի մոտ 500 մ երկարությամբ հատվածը ծածկել են ջրաբերուկներով՝ դարձնելով ավտոճանապարհը դժվարանցանելի:
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ժամը 10:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել