
Էդուարդ Շարմազանովը բարի ճանապարհ մաղթեց Քաջարանի արդեն նախկին համայնքապետին
Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը, ով այսօր հրաժարվելու է նաև Հանրապետական կուսակցությանն անդամակցելուց: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հետքին ասաց, թե կուսակցությանն առհասարակ հետաքրքրում են բոլոր քաղաքացիների խնդիրները, այդ թվում՝ Քաջարան համայնքի խնդիրները:
«Ինչ վերաբերում է կուսակցության անդամակցությունը դադարեցնելուն, ապա իր իրավունքն է, ինչպես մտնել այնպես էլ դուրս գալ: Փառք Աստծու, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և եթե որոշել է, որ հանրապետական չլինի, իրեն բարի ճանապարհ»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ-ի մամուլի խոսնակի՝ իրենք քայլեր են ձեռնարկում, որ հնարավորինս ավելի շատ խնդիրներ լուծվեն, այլ ոչ թե նոր մտահոգություներ ստեղծվեն:
Իսկ Ռաֆիկ Աթայանի՝ կուսակցության անդամակցությունից անարդարության պատճառով հրաժարվելու առնչությամբ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դա իր կարծիքն է: Այդ հարցը և կուսակցության, և կառավարության ուշադրության կենտրոնում է: Երեկ էլ այդ մասին փոխվարչապետը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել