Հողամասն օտարվել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ին. ստացված միջոցներով 2.5 կմ ավտոճանապարհ է կառուցվելու
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ընդունել Երևանի քաղաքապետի' «Դորոժնիկ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցու-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթգծին հարող 1.4201 հա հողամասն օտարելու առաջարկությունը:
Առաջարկությունն ընդունվել է՝ պայմանով, որ գործարքից ստացված միջոցներն ուղղվելու են նշված փողոցների միջև գտնվող հատվածում 2.5 կմ ավտոճանապարհի կառուցման կապիտալ ծախսը ֆինանսավորելուն։
«Նոր ավտոճանապարհը կկապի Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները, ինչի շնորհիվ զգալիորեն կթեթևանա Կոմիտասի պողոտայի, Դ. Անհաղթի և Ռուբինյանց փողոցների երթևեկությունը, կմեծանա Ռուբինյանց-Պ. Սևակի փողոցների խաչմերուկի թողունակությունը»,- հայտնում է ՀՀ կառավարության կայքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել