Կառավարությունը հավանություն է տվել արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և էկոնոմիկայի նախարարին հանձնարարել մինչև 2012 թ. հունվարի 31-ը վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը և աշխատակարգը:
Էկոնոմիկայի նախարարին նաև հանձնարարվել է նույն ժամկետում ապահովել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային խորհուրդների ձևավորումը, եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել նշված ոլորտների ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր հասարակական կազմակերպություններին, հետազոտական կենտրոններին, կուսակցություններին, որոնք շահագրգիռ մասնակցություն են ունեցել արդյունաբերական քաղաքականության ռազմավարության քննարկմանը և իրենց արժեքավոր առաջարկություններով հարստացրել են փաստաթուղթը։
Տիգրան Սարգսյանն առաջարկել է, որ վարչապետին կից ստեղծվելիք խորհրդի կազմը ռոտացիոն սկզբունքով ամեն տարի թարմացվի։ «Ընդ որում, ճիշտ կլինի, եթե ասոցիացիաների, խոշոր ձեռնարկությունների, դոնորների ներկայացուցիչները, փորձագետները' մասնավոր հատվածը, ավելի մեծաթիվ լինի, քան պետականը»,- ասել է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել