
Վերաքննիչը մերժեց «Ժամանակ» օրաթերթի բողոքը
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակի»» գործով մերժեց «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը՝ նույնը թողնելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 20-ի վճիռը:
Հիշեցնենք, որ դատարանը վճռել էր հայցը բավարարել մասնակի՝ «Ժամանակ» օրաթերթին պարտավորեցնելով հերքել 2010թ. սեպտեմբերին տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ, և որ նա չի զբաղվում վաշխառությամբ:
Իսկ փոխհատուցման մասով դատարանը պատասխանողին պարտավորեցրել էր վճարել 510 հազար դրամ, որից 300 հազարը՝ զրպարտության համար, 200 հազարը՝ փաստաբանի վարձատրության համար, 10 հազար դրամն էլ՝ որպես պետական տուրք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել