
Խատուտիկի գինի
Դիվանագետ Գագիկ Թամազյանը, 3 տարի խատուտիկի գինի պատրաստելու անհաջող փորձերից հետո, մեկ տարի է՝ սկսել է արտադրել խատուտիկի գինին՝ «Butterfly»-ը:
Խատուտիկի գինի պատրաստելու միքտը ծնվեց երբ Գագիկը կարդաց Ռեյ Բրեդբերի գիրքը: Որոշել է գտնել խատուտիկի գինի նվիրելու համար: Ամիսներ տեւած փնտրտուքից հետո Գագիկին այդպես էլ չի հաջողվել գտնել այն և որոշել է անձամբ պատրաստել:
Ասում է՝ հարազատներից շատերն անգամ չգիտեին, որ նախորդող 3 տարիներին խատուտիկից գինի է պատրաստում, տեսնում էին, որ խատուտիկ է հավաքում, բայց թե ինչի համար, այդպես էլ չէին կռահում:
Խատուտիկները հավաքում են Արագածի լանջից, մայիսին: Հավաքած խատուտիկը լցնում են ապակե տարայի մեջ, որից հետո 5 ժամվա ընթացքում հեռացնում են դրա դեղին թերթիկները, որպեսզի չփչանա: Օգտագործում են նաև մեղր:
Գինի պատրաստելուն կասկածամտորեն են վերաբերվել անգամ Գագիկի մտերիմները՝ չհավատալով, որ նրան կհաջողվի ստանալ նման գինի: Գինին իրացնելու իրավունք ստացել է 2016-ի դեկտեմբերի 30-ին՝ նախատոնական օրերին, երբ մինչ այդ պետք է որոշ քանակությամբ գինի արդեն վաճառած լինեին: Չնայած սա համարում է անհաջող սկիզբ, բայց գինու վաճառքից հիմա գոհ է:
Խատուտիկից գինի պատրաստելու տեխնոլոգիան միայն իր մտերիմներից մի քանիսը գիտեն, ասում է՝ համոզված է, որ որեէ մեկն աշխարհում այդ տեխնոլոգիայով չի պատրաստում: Գագիկը գինի է պատրաստում նաև բանանից, նարնջից, նպատակ ունի նաև գինի ստանալ մանուշակից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել