HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեերենը՝ Հայաստանում

Վաղը Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կորեերենիի և մշակութի կենտրոնի դասախոսների նախաձեռնությամբ և լեզուն ուսումնասիրող ուսանողների մասնակցությամբ տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» միջոցառումը, որի շրջանակներում կանցկացվեն բանավոր խոսքի, ֆիլմերի և երգ ու պարի մրցույթներ:

Կենտրոնի դասախոսների և ուսանողների համատեղ ուժերով կազմվել և հրատարակվել է «Կորեերեն-հայերեն և հայերեն-կորեերեն» առաջին բառարանը: Կորեերեն լեզվի և կորեական մշակույթի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ օլիմպիադաներ, սպորտային խաղեր, կորեերեն լեզվի որակավորման քննություններ:

Այժմ կենտրոնում, բացի ազգությամբ կորեացի դասախոսից, դասավանդում են նաև Կորեայի Հանրապետությունում ուսում ստացած և մասնագիտացած ԵՊԼՀ շրջանավարտները:

Ինչպես նշվում է ԵՊԼՀ-ի մամլո հաղորդագրության մեջ, ԵՊԼՀ-ի մոտ 170 ուսանող այժմ ուսումնասիրում է կորեերենը որպես երկրորդ և երրորդ մասնագիտական լեզու: Կորեերենը դասավանդվում է ԵՊԼՀ-ում 2006թ. սեպտեմբերի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter