
Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
Հունիսի 26-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։
Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել