HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենում թունավորման դեպքերի պատճառը խմելու ջուրն էր

2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները:

Նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետեւանքով աղիքային հիվանդություններով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթեւ վնաս:

Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ:

Քննության արդյունքների մասին Երեւան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter