HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանությանմասին» ՀՀ օրենքի համաձայնարգելվում է այրել խոզաններըբուսականմնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքներըարոտավայրերի ուխոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսականանտառամերձանտառային ուբնության հատուկ պահպանվող հողերում:

Գյուղատնտեսության նախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում

1. Կրակ վառել

2. Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

3. Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

4. Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:

Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Gյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն:

Անտառային հրդեհների ծագման դեպքում հորդորում ենք անմիջապես զանգահարել  Aրտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով` ժամը 9 : 00 - 18 : 00 ` 65-01-24, 65-47-28 :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter