HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ն ընդլայնում է կանաչ տարածքները՝ տնկելով ևս 87,724 ծառ և հիմնելով նոր այգի

Այս գարնանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շուրջ 113 տեղամասում տնկել է ևս 87,724 ծառ և հիմնել նոր հանրային այգի Աշտարակում։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը․

«Այնուամենայանիվ, համատարած խորը էտումներն ու ծառահատումների վերաբերյալ անընդհատ ստացվող լուրերն էապես խոչընդոտում էին լիովին վայելել բնության զարթոնքը: Երևանում ամենուրեք գլխատված և վնասված հասուն ծառերը առաջացրել են հասարակության լայն շրջանակների վրդովվմունքը։ Լրատվամիջոցները, մյուս կողմից, բավականին ակտիվ էին և լուսաբանում էին հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ծառահատումների մասին։ Դիլիջան ազգային պարկը մեկն էր այն վայրերից, որտեղ գրանցվել էին առողջ ծառերի անօրինական հատման դեպքեր, որի վերաբերյալ հետաքննությունը, ի դեպ, մինչ օրս շարունակվում է։

«Ստեղծված իրավիճակում, մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք և գործենք միասին՝ ապագայում  նման մռայլ և անշուք գարուններից խուսափելու համար»։ Ըստ այս գարնան տվյլալների՝  տնկած ծառերի թիվը 1994թ-ից մինչ այժմ կազմում է 5,304,224։ Ի դեպ, այս թիվը Հայաստանի ապագայի նկատմամբ տածած հույսի մեր գրավականն է։ Սա բոլորիս համար հպարտանալու առիթ է, և այդ ծառերը դեռ երկար տարիներ  բազում օգուտներ կտան թե՛ ազգային և՛ թե համաշխարհային մասշտաբով»,- շեշտեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Պապելյանը։

«Էյ Թի Փի»-ի Համայանքնային ծառատունկ ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ Արցախում  այս տարի տնկվել է շուրջ 23,617 ծառ, որից մոտ 3456-ը հանրային այգիներում հաճախ հանդիպող և բնակչության կողմից սիրված պտղատու ծառեր են։  

Երկրի օրվան նվիրված Զվարթնոցի տաճարի տարածքում իրականացվեց ծառատունկ, որի ժամանակ մասնակիցները  հանդես եկան շրջակա միջավայրը պահպանելու կոչերով։ Ավելին, Աշտարակի Կարին գյուղում գտնվող մեր տնկարանին կից ստեղծվել է նոր հանրային զբոսայգի։ Այգու բացումն արեցին Նյու Ջերսիի Հովնանյան դպորցի  և Երևանում Եվրոպական դպրոցի սաները, ովքեր տնկեցին առաջին ծառերը։

«Աշտարակում հիմնած  այգին առաջինն է իր տեսակի մեջ։ Մենք բազմիցս ենք տնկել պուրակներ, անտառներ և նույնիսկ աջակցել այգիների կանաչապատման աշխատանքներում։ Սակայն սա մեր կողմից հիմնած առաջին զբոսայգին կլինի»,- նշեց «Էյ Թի Փի»-ի  փոխտնօրեն Արթուր Հարությունյանը։ «Մենք այնտեղ տեղադրելու ենք նստարաններ, քայլուղիներ և նույնիսկ հեծանվային կայանատեղեր։ Զբոսայգին կունենա տարբեր հատվածներ, որի մի մասը կհատկացվի ծառեր տնկելուն, իսկ մյուս մասը կծառայի որպես հանգստյան գոտի համայնքի և այցելուների համար»։

Գարնանը բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման բաժնին հաջողվեց տնկել 64107 նոր ծառ։ Տնկումները հիմնականում իրականացվել են Տաշիրում և Ստեփանավանում։ Այդտեղ ապրող շուրջ 40 սեզոնային աշխատակիցներ եկել էին համոզվելու, որ իրենց սերունդները հետագայում կունենան կանաչ տարածքներ և  կկարողանան վայելել մաքուր օդ։

«Ես աշխատել եմ հենց այս ձեռքերով, այս գործի մեջ դրել եմ հոգիս և ավյունս, կարծես այս անտառներն իմ սեփականությունը լինեն»,- ասաց Տաշիրի աշխատակից Վիոլա Կազարովը։

«Այս աշնանը Համայանքային ծառատունկի  և Անտառվերականգնման թիմերը միասին կտնկեն ևս 150000 ծառ։ Սա նշանակում է, որ բավականին շատ աշխատանքներ պետք է տարվեն՝ կապված տեղամասերի ընտրության, տեղացիներին վերապատրաստելու, ինչպես նաև ցանկապատման և ոռոգման համակարգերի տեղադրման համար, որպեսզի կարողանանք ապահովել կպչողականության բարձր մակարդակ»,-ավելացրեց Պապելյանը։

«Կանաչապատում և կայունություն թեմաները կարծես թե դարձել են շատերիս համար կարգախոս և կենսակերպ։ Աջակցելով «Էյ ԹԻ Փի»-ին՝ Դուք  նոր ալիք  եք բարձրացնում բնապահպանների շրջանում, ովքեր  գնահատում են  ներկայիս կյանքը երկրագնդի վրա և մտածում  ապագայի մասին»,- եզրափակեց նա»։  

լուսանկարում՝ Նյու Ջերսիի Հովնանյան դպրոցի և Երևանի Եվրոպական դպրոցի սաները, ովքեր «Էյ Թի Փի»-ի Աշտարակում հիմնած նոր զբոսայգում տնկեցին ծառեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter