HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը:

Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:

Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի 37 հասցեում:

Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Երևան, Աշտարակի խճուղի 2 ա հասցեում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter