HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտ ներդնելուն

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր խորհրդական Անաստասիա Ռոդինայի գլխավորած պատվիրակությանը:

ԱՆ-ն տեղեկացնում է, որ նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և Անաստասիա Ռոդինայի հետ քննարկել գործարարների շահերի պաշտպանի  վերաբերյալ օրենսդրության մշակման և այդ ինստիտուտի կայացման գործում բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները:

ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումներից է նաև «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի լուծման նպատակով գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը:  

ՎԶԵԲ-ի գլխավոր խորհրդականը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանը նպաստող այդ նախաձեռնությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտ ներդնելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter