HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում-աշխատաժողով ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ

Հունիսի 27-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի  է ունեցել հանդիպում-աշխատաժողով մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գնուղատնտեսությամբ զբաղվող արտադրող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում:

Հանդիպման նպատակն էր փորձառու մասնագետների օգնությամբ բացահայտել օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու հնարավորություններն ու առավելությունները, օրգանական մթերքների արտադրության ողջ շղթան՝ արտադրությունից մինչև սպառում, օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու բոլոր փուլերը: Առողջ բնություն, առողջ սնունդ, նոր շուկաներ, բարձր եկամուտներ. հանդիպման ընթացքում քննարկվեցին այս և շատ այլ թեմաներ ինտերակտիվ հարցաշարերի և խաղ-մրցույթների միջոցով: 

ՕԳԱՆ ծրագրի այս նախաձեռնությունը կանցկացվի Հայաստանի 10 համայնքներում հունիս-հուլիս ամիսներին՝ ներգրավելով Հայաստանի բոլոր մարզերում ապրող ֆերմերներին, արտադրող խմբերին և շահագրգիռ կողմերին: Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը:

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մրցունակ օրգանական գյուղատնտեսության փորձի ներդրմանը՝ նպաստելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter