HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչներին

«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված  «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչներին։

Նախարարության լարտավական ծառայութոյւնը հայտնում է, որ Վիգեն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter