
Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 14 փողոց, փողոցի հատված և 21 բակային տարածք
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 792 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները, ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, վերացվել են:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 14 փողոց, փողոցի հատված և 21 բակային տարածք: Ընթացքի մեջ են 7 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել