HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». երեք շիշ ձեթ՝ անապահով ընտանիքներին. ժողովուրդը փրկվեց սովից

Կառավարությունը երեկ շատ առատաձեռն գտնվեց անապահով խավի հանդեպ՝ որպես Ամանորի նվեր աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված 116 հազար ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացնելով երեք շիշ ձեթ: Այո, այո, ձեթ, այն էլ՝ արևածաղկի:

Այս որոշումն ընդունվեց կառավարության նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ սա շատ կարևոր նախաձեռնություն համարեց՝ օրը ցերեկով ծաղրելով անապահով խավին: Վարչապետը խոստացավ, որ կառավարության աջակցությունն անապահով խավին շարունակական կլինի, նպաստներն ու թոշակներն էլ հաջորդ տարվանից 10-ական տոկոսով կբարձրանան:

«Նոր տարվա կապակցությամբ համապատասխան արևածաղկի ձեթ ունեինք պահեստավորված, վարչապետի հետ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի դա հատկացվի անապահով ընտանիքներին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Միաժամանակ նա նշեց, որ այդ ընտանիքներն այլ օժանդակության կարիք էլ ունեն, և սխալ կլինի ասել, թե միայն ձեթով կբավարարվեն:

Բայց զարմանալի է՝ այս ձեթը սոցապ նախարարն էլ կարող էր սուսուփուս բաժանել, ինչո՞ւ է վարչապետը այսքան կարևորում այս «անկարևորությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter