
Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը: Այս մասին տեղեկացնում է քաղավիացիայի մամուլի ծառայություը։
Չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել:
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել