HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հ1-ից քոչում են «Արմենիա»

Հ1-ից քոչում են «Արմենիա»

Հ1-ը «Տիտանիկը» չէ, որ կործանումից փրկվելու համար լքեն, բայց հետաքրքիր զարգացումներ են ընթանում այստեղ: Հ1-ից կադրերը հեռանում են: Նախ Արտակ Ալեքսանյանը մի ստվար խմբով հեռացավ Արմնյուզ: Էլի մի քանիսը հատ-հատ հեռացան: Ավետ Բարսեղյանի նման մի քանի հոգի էլ: Բայց սրանք՝ հեչ:

Այսօր կադրերը ուղիղ քոչում են դեպի «Արմենիա» TV: Ալիկ Հարությունյանն անկարող է կասեցնել այս արտահոսքը: Ասում են, թե նրա ազդեցությունը Հ1-ում, սկսած «Հայլուրից», բավականին սահմանափակվել է:

Հրաչ Քեշիշյանը գնաց, Արտակ Հերիքյանը նշանակվեց «Արմենիայի» լուրերի տնօրեն:

Հ1-ի գովազդային տնօրեն Դավիթ Ավետիսյանը նշանակվեց «Արմենիա» հեռուստատեսության տնօրեն և այնտեղ «ասողներից» մեկն է: Նազենի Հովհաննիսյանն էլ «Արմենիայում» կհանգրվանի Ամանորից հետո:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ Հ1-ի տնօրեն Գագիկ Բունիաթյանին օրերս կազատեն աշխատանքից: Բայց նա «Արմենիայի» կադր չէ: Թուլացնո՞ւմ են Հ1-ը, թե՞ «Արմենիան» են ուժեղացնում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter