
ՄԻՊ աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացունբերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:
Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Գրություններ են հասցեագրվել գլխավոր դատախազություն և ոստիկանություն՝համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:
Մեկնաբանել