HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». կրակոցներ 114-րդ դպրոցում

Երեկ երեկոյան մի քանի ծնողներ մի քանի անգամ զանգահարեցին խմբագրություն և ահաբեկված հայտնեցին հետևյալ լուրը: Երկուշաբթի օրը Երևանի թիվ 114 դպրոցում գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:

Ըստ ծնողների հավաստիացումների՝ կրակողը ավագ դպրոցի աշակերտ է, որն ահաբեկում է ողջ դպրոցին: Նրանք պնդում էին, որ այդ աշակերտը Դքի Նորոյի և Գժոյանների թոռներից է, անունը՝ Նորիկ: Երեխաների ծնողները պնդում էին, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մինչև հիմա հաջողվել է թաքցնել այս լուրը: Նա ամեն ինչ անում է, որպեսզի նախարար Աշոտյանը չիմանա այս մասին: Բայց երեխաները ահաբեկված են և վախենում են դպրոց գնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter