HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հանկարծահաս «շարմազանովասիրություն»

Երեկ ԳԱԱ-ում կազմակերպված գիտաժողովի ժամանակ Աժ նորընտիր փոխնախագահ էդուարդ Շարմազանովի կողքին նստած էր Աժ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը երբեւէ աչքի չի ընկել նժդեհասիրությամբ:

Բայց Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել հանկարծահաս «շարմազանովասիրություն», որի պատճառը չափազանց պարզ է: Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, եւ դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խորհրդականներն էին: Այդ մասին գրված է Աժ տեղեկագրքում: Հիմա երբ Նիկոյանն ընտրվել է ԱԺ նախագահ, նրանք, ամենայն հավանականությամբ, «ժառանգություն» են անցել էդուարդ Շարմազանովին:

Գրիգորյանը թերեւս փորձելու է Շարմազանովին համոզել, որ իր զավակները նույնքան հավատարմորեն խորհուրդներ կտան իրեն, որքան Նիկոյանին էին տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter