HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Փյունիկին» գլխից բարձր ցատկել չհաջողվեց

Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված Երեւանի «Փյունիկը» չդիմացավ ավելի փորձառու «Սլովանի» ճնշմանն ու «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի արդյունքում պարտվեց խոշոր 1։4 հաշվով։

Երեւանյան ակումբը, ինչպես արդեն նշել էինք, նոր սեփականատեր ու գլխավոր մարզիչ ունի եւ ինչպես հարկն է չէր հասցրել նախապատրաստվեր Եվրոպա լիգայի նոր մրցաշրջանին, համալրումներ չուներ։ «Սլովանի» դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից երեքը 19 տարեկան են, մեկը՝ 18։ Թիմի ամենատարեց ֆուտբոլիստը ավագ Վարդան Պողոսյանն է, ով 25 տարեկան է։

Սլովակիայի այս տարվա փոխչեմպիոնի կազմում ավելի փորձառու ֆուտբոլիստներ էին, որոնցից 4-ը՝ 30 եւ ավել տարեկան։

«Փյունիկը» առաջին իսկ րոպեներից փորձում էր խաղը դասավորել հակագրոհների վրա, եւ հենց առաջին հակագրոհն իր արդյունքը տվեց։ 9-րդ րոպեին սլովակների տուգանային հրապարակում գցեցին Վարդան Պողոսյանին, եւ 11-մետրանոց հարվածով խաղի հաշիվը բացեց Պետրոս Ավետիսյանը։

Առաջին խաղակեսում Ֆիլիպ Հոլոշկոն գեղեցիկ գոլով հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» փորձում էր նախաձեռնողի դերում լինել, սակայն «Սլովանը» եւս մեկ հեռահար գոլ գրանցեց իր հաշվին։ «Փյունիկը» քանդվեց` մինչեւ խաղավարտ եւս երկու գոլ ընդունելով։ Ընդ որում, չորրորդ գոլի ժամանակ սեփական դարպասն ուղարկեց Արամ Շահնազարյանը։

Ետխաղյա մամլո ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ասաց, որ փորձի պակասը մեծ դեր խաղաց խաղի վերջնական հաշվի ձեւավորման մեջ։ Հայաստանի գալիք մրցաշրջանից առաջ նա ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ կխորհդակցի թիմն ուժեղացնելու մասին։

Հյուրերի մարզիչ Վուկոմանովիչն ասաց, որ կմտածեր պատասխան խաղում խաղադաշտ դուրս բերեր իր թիմի երկրորդ կազմը, սակայն այդքան ֆուտբոլիստներ չունեն։

Խաղի տեսուչը չափում է ջերմաստիճանը Երեւանում

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter