
Վթարային ջրանջատում «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա հունիսի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 30-ին ժամը 08։30-24։00 կդադարեցվի Լոռու մարզի` Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել