HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրտուհի Ալատաղն ու հայորդի Քոսատաղը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Վանայ լճից հիւսիս-արե­ւելք, Արա­ծանիի վե­րին հո­սան­քի ձա­խափ­նեայ հա­տուա­ծում, Մա­նազ­կերտի ու Ալաշ­կերտի դաշ­­տե­­­րի մի­­ջեւ հա­­րաւ-արեւ­­մուտքից հիւ­­սիս-արեւ­­մուտք աղեղ­­նա­­­ձեւ ձգւում են հրաբ­­խա­­­յին ծա­­գում ու­­նե­­­ցող Ծաղ­­կանց կամ Ծաղ­­կո­­­տան լեռ­­նե­­­րը, որ ոմանք նոյ­­նա­­­կանաց­­նում են ասո­­րես­­տա­­­նեան սե­­պագիր ար­­ձա­­­նագ­­րութիւննե­­րում յի­­շուող էրի­­տիա (Իր­­դիա) լեռ­­նե­­­րին։

Չորս կող­­մը տա­­րածուած այդ լա­­ւային կու­­տա­­­կումնե­­րը ժա­­մանա­­կի ըն­­թացքում Արա­­ծանիի վտակ­­նե­­­րի ազ­­դե­­­ցու­­թեան ներ­­քոյ վե­­րածուել են հով­­հա­­­րային դա­­սաւո­­րու­­թեամբ աչ­­քի ընկնող լեռ­­նա­­­բազուկնե­­րի։ Սրան­­ցից մէ­­կը վեր­­ջա­­­նում է Նպատ լեռ­­նա­­­գագա­­թով, որի պա­­տուին էլ լա­­տինա­­կան աղ­­բիւրնե­­րը լեռ­­նաշղթան անուանում են Նպատ կամ Նպա­­տական։

Հին աւան­­դութիւ­­նը պատ­­մում է, թէ ժա­­մանա­­կին հա­­յոց լեռ­­նե­­­րը յաղ­­թանդամ եղ­­բայրներ էին։ Ահա Ծաղ­­կանց լեռ­­նե­­­րը ճիշդ այդ յաղ­­թանդամ եղ­­բայրնե­­րի պէս իրենց բարձրա­­դիր մարմնով գրկում են Ար­­ճեշ, Բերկրի եւ Արա­­ծանի գե­­տերի հո­­վիտ­­նե­­­րը՝ աչ­­քի լոյ­­սի պէս պահ­­պա­­­նելով հայ­­րե­­­նի հո­­ղում հրաբ­­խա­­­յին կրա­­կի ու կե­­նարար ջրի միաձու­­լումից ծնուած ծաղ­­կա­­­շատ բարձրա­­վան­­դա­­­կը։

Ասում են՝ այստեղ է եղել Շա­­հապի­­վանը՝ «Բա­­նակա­­տեղի Հա­­յոց Թա­­գաւո­­րաց», եւ այստեղ էր Ար­­շա­­­կու­­նի­­­ների ամա­­ռանո­­ցավայ­­րը։

Լեռ­­նաշղթա­­յի հիւ­­սի­­­սային կող­­մը յայտնի է «Ծմակ (ան­­տառ) լե­­րան Ծաղ­­կո­­­ց» անուամբ, Ալաշ­­կերտի դաշ­­տի մի մասն էլ ՝ Ձի­­րաւ անուամբ։

Ծաղ­­կո­­­տան լեռ­­նե­­­րի ամե­­նաբարձր գա­­գաթը Թոնդրակն է կամ Թոն­­դուրեկ, գտնւում է այն արե­­ւել­­քում։ Իսկ ահա հիւ­­սիս-արեւ­­մուտքում վեր է խո­­յանում բարձրու­­թեամբ երկրորդ, բայց իր վե­­հու­­թեամբ առա­­ջին գա­­գաթը՝ Ծաղ­­կէոն, որի անու­­նը տա­­րածուել է ամ­­բողջ լեռ­­նաշղթա­­յի վրայ, եւ որը ոմանք կա­­պում են հին աղ­­բիւրնե­­րում յի­­շուող Աղի լե­­րան հետ։

Ծաղ­­կէոն հե­­տագա­­յում աւե­­լի յայտնի է դառ­­նում թրքե­­րէն Ալա­­տաղ անուան ներ­­քոյ, ին­­չից ամ­­բողջ լեռ­­նաշղթան սկսում են անուանել Ալա­­տաղի լեռ­­ներ։ Պա­­տահում է դա, ամե­­նայն հա­­ւանա­­կանու­­թեամբ, միջ­­նա­­­դարեան Ալա­­տաղ քա­­ղաքի անուան ազ­­դե­­­ցու­­թեան հե­­տեւան­­քով բազ­­մազգ մի քա­­ղաք, որը 13-րդ դա­­րին Հու­­լա­­­ւու Էլ­­ղա­­­նը հիմ­­նում է Ծաղ­­կանց լեռ­­նե­­­րի ստո­­րոտում՝ հա­­յերի հար­­կա­­­դիր աշ­­խա­­­տան­­քի շնոր­­հիւ, եւ որը ծա­­ռայում էր որ­­պէս Հու­­լա­­­ւեան­­նե­­­րի ամա­­ռանոց եւ վե­­րանում է ար­­դէն 14-րդ դա­­րում։

Մի գե­­ղեցիկ աւան­­դութիւն կայ Ալա­­տաղի մա­­սին։ Եթէ այն ժա­­մանակ, երբ դեռ կեն­­դա­­­նի էր հա­­յի շունչը հայ­­րե­­­նի բո­­լոր գա­­ւառ­­նե­­­րում, ճամ­­բորդե­­լիս լի­­նէիր Բա­­սենի գիւ­­ղե­­­րով, քեզ ան­­պայման եւ ամե­­նուր կը պատ­­մէին, որ Ալա­­տաղը ժա­­մանա­­կին քրտու­­հի աղջնակ էր։ Սրա հայ­­րը շատ հա­­րուստ էր։ Օրե­­րից մի օր գե­­ղեց­­կուհի քրտու­­հին հան­­դի­­­պում է Քո­­սատա­­ղին՝ հայ տէր­­տէ­­­րի որ­­դուն։ Նրանք սի­­րահար­­ւում են, բայց եր­­կուսի ծնողքն էլ ընդդի­­մանում են այդ սի­­րուն։ Սի­­րահար զոյ­­գը փախ­­չում է, եւ ծնող­­նե­­­րը անի­­ծում են նրանց։ Ցա­­ւօք, անէծ­­քը կա­­տար­­ւում է, եւ Ալա­­տաղն ու Քո­­սատա­­ղը վե­­րած­­ւում են քար լեռ­­նե­­­րի՝ յա­­ւերժ մի­­մեան­­ցից հե­­ռու քրտու­­հին՝ Վա­­նանդ եւ Բա­­սեն գա­­ւառ­­նե­­­րի մի­­ջեւ, հա­­յոր­­դին՝ Հայ­­կա­­­կան Պա­­րի կեդ­­րո­­­նում։ Նրանց հա­­յեացքնե­­րը մշտա­­պէս ուղղուած են մէկ­­մէ­­­կու՝ սա­­ռած ար­­ցունքնե­­րով, որ ձիւն է դար­­ձել (Ծաղ­­կանց լեռ­­նե­­­րում ամառ­­նե­­­րը կար­­ճա­­­տեւ էին, իսկ ձմեռ­­նե­­­րը՝ եր­­կար եւ ձիւ­­նա­­­ռատ)։

Եւ միայն Համ­­բարձման գի­­շերուայ կա­­խար­­դանքն էր ի զո­­րու յաղ­­թե­­­լու այդ չար անէծ­­քը։ Երբ այդ սպա­­սուած գի­­շերը ջրե­­րը կանգ էին առ­­նում եւ աստղե­­րը շունչ առ­­նում, Ալա­­տաղն ու Քո­­սատա­­ղը մի պահ կեն­­դա­­­նանում էին, գա­­լիս հաս­­նում էին Արա­­զի ափը եւ Վարդհեր վան­­քի մօտ գրկա­­խառնւում, համ­­բուրւում, յե­­տոյ կրկին ետ դառ­­նում, նստում իրենց տե­­ղերը։

Այդ ակնթար­­թա­­­յին համ­­բոյրի ժա­­մանակ ար­­շա­­­լոյ­­սին ցօղ էր իջ­­նում, որ ապա­­քինում էր բո­­լոր հի­­ւան­­դութիւննե­­րը, լե­­զու էին առ­­նում խո­­տաբոյ­­սե­­­րը՝ ան­­ցորդնե­­րին պատ­­մե­­­լով իրենց բու­­ժիչ գաղտնիք­­նե­­­րը, իսկ հայ եւ քուրտ երի­­տասարդներն ամէն տա­­րի Համ­­բարձման տօ­­նին ուխտի էին գնում Ալա­տաղ եւ սի­րոյ եր­գեր հիւսում։

Ակօս

Մեկնաբանություններ (1)

Մկրտիչ էֆֆենտի
Շատ սիրուն, կեցցէ՛ հեղինակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter