
Հուլիսի 1-ից մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը
Հայաստանի 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին' ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն' Մոսկովյան 5): ՊՆ լրատվական ծառայությունը լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում է զանգահարել Հասարակական խորհուրդ' 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ' 1-28 հեռախոսահամարներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել