HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ձեթ եւ տեսարաններ

ՀՀ կառավարությունը որոշել է Ամանորի առթիվ սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների բաժանել 3-ական շիշ ձեթ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել է, թե այս օգնությունը լինելու է շարունակական:

«ՉԻ» - սովորաբար, մարդիկ իրենց ամանօրյա սեղանները զարդարում են այնպիսի բաներով, որոնք սովորական օրերին շքեղություն են համարում եւ գտնում են, որ իրենք իրենց նման շքեղություն կարող են թույլ տալ միայն տոնական օրերին: Հայաստանի կառավարությունը, ուրեմն խոստովանում է, որ 116 հազար ընտանիքների (այսինքն՝ մոտ կես միլիոն մարդու) համար ձեթն այնպիսի շքեղություն է, որ կարող է տոնական սեղանի զարդ դառնալ:

Հետաքրքիր է՝ ինչ կմտածեր Տիգրան Սարգսյանն այն մարդու մասին, ով Նոր տարուն կայցելեր իրեն ու որպես նվեր կբերեր, ասենք, 200 գ բրինձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter