HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիշե Չարենց․ Ֆրագմենտ

... Նա ասաց. — Տեսնո՞ւմ ես ամայի այն տունը.
Այնտեղ — ես տեսել եմ — հատակին թողած
Մի զույգ լավ փաթաթա՛ն կա: — Ես այստեղ սպասում եմ: —
Կհագնես — և կգա՛ս շուտ: — Շտապիր, տղա՛ս: —
Նա գիտեր, վաշտապետը, որ այնտեղ, ուր գնում ենք —
Սառցավո՛ւն է ձյունը, — դեռ ձմեռ է խոր: —
Թշնամին մոտենում էր: — Խուլ, խաղաղ իրիկուն էր: —
Մեր բանակն հեռանում էր՝ լռությամբ ողող. —
Ես մտա ամայի, կիսամութ այդ տնակը,
Դուռը բաց էր, — բայց ներսը — շնչում էր մի մարդ...
Նայեցի՝ անկողին է. (գունավոր էր վերմակը), —
Երևի մի ընկեր է — քնած, կամ հիվանդ: —
«է՛յ, ընկե՛ր, — նահանջում ենք.-թշնամին արդեն մո՛տ է.-.
Ե՛լ, եթե կամենում ես չմնալ գերի», —
Կանչեցի, — և տնտղում եմ հայացքով կիսամութը,
Որ գտնեմ փաթաթանն ու հագնեմ ոտքերիս: —
Երեկոն խտանում էր, — և կարծես նա քնած էր,
Բայց ահա — հատակի՛ն հենց — փաթաթան մի զույգ: —
Մոռացա պառկածի՛ն ես տեսնելով իմ ուզածը,
Որ, իրոք, շպրտած էր — և կորչում էր զուր: —
Կռացա, — և ա՛յն է վերցընում էր ձեռքըս
Արդեն փաթաթանը, — հրճվանքով նաիվ
Արդեն լցվում էր սիրտըս, — երբ հանկարծ զգացի ես,
Որ մթին անկյունից իր — նայում է նա ինձ...
Զարհուրած` բարձրացրի՛ ես տագնապոտ հայացքըս —
Եվ տեսա — աչքերը... — . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . և փնտրում էր ձեռքը —
Դողալով — ինչպես գողը — բարձի մոտ մի բան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Զարհուրած՝ քաշվեցի ես — դեպի ե՛տ, դեպի դուռը, —
Մահացու քրտի՛նքն էր ինձ ողողում:
Ես գիտեմ՝ դա իմ մա՛հն էր: — «Թշնամի» այդ զինվորը: —
Այդ անօգ վիրավորը՝ մնացած գյուղում: —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . .

1929-1936

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter